flail, roller to thrash corn or beat out grain.
ԿԱՄՆ ԿԱՄՆԱՍԱՅԼ որ եւ ԿԱՄ. ἄμαξα, ἄμαξις plaustrum, currus, bublarium. ռամկ. եւս կամ, կամն. ճառճարք Այն է կառք կամնելոյ, այսինքն Սայլ՝ որով կասուն զցորեան, է՛ որ միով, եւ է՛ որ կրկին անուօք.
Որպէս կամն զի ի վերայ ցորենոյ անցանէ, այնպէս հրեշտակնէ որ առակեալ է ի կամն, կասու։ Ոչ կամունս ածէ՛ ի վերայ, այլ գաւազան։ Անիւ գունդն է սայլի. եւ զսղոցաձեւն այլ թարգմանքն սրաբերան ասեն. զոր սովոր են այնպէս առնել զկամն, եւ այնու կասուլ զօրան. (Գէ. ես.։)
Մինչդեռ կամանամբ կասէր զցորեանն, օձահար եղեւ. (Բառ. ստեփ. լեհ.։)
Արօր կազմել, եւ լուծս յօրինել. եւ սայլս եւ կամունս (յն. մի բառ), զօրանն կտրել եւ կասուլ. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)
Զկանայս եւ զմանկտիս հանէին ընդ ցից սայլից, զկէսս՝ զոր ի ներքոյ կամացն արկեալ կասուին. (Բուզ. ՟Դ. 24։)
Կոխիցէ ոք զկալ կամնասայլիւք։ Զանիւ կամնասայլին։ Իբրեւ զանիւս նորս սղոցաձեւ կամնասայլից. (Ես. ՟Ի՟Ե. 10։ ՟Ի՟Ը. 27։ ՟Խ՟Ա. 15։)
Ի մանրել զցողունն կամնասայլիւն։ Հատ ցորենոյ ոչինչ վնասի ի կամնասայլիցն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ Շ. մտթ. ՟Գ. 12։)
Ի կալ կամնասայլից անիւքն սղոցաձեւք զցորեանն չկտրեն. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)